![]() |
|
![]() ![]() |
73 Մտքիցս դուրս(Գիլլան, Այոմի) Այս երգը նախապես կոչվում էր Defense de fumer dans les toilettes՝ ի պատիվ այն տարածված գրության, որ իմ դիմաց էր ելնում ամեն մի ճամփորդության ընթացքում, և որը ձեր խոնարհ ծառան ևս մեկ անգամ անխուսափելիորեն նկատեց Թոնի Այոմիի հետ Երևանից տուն վերադառնալիս: Կարծես
թե մենք չգիտեինք, որ ինքնաթիռում ծխել չի թույլատրվում… Ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ ավելի լուրջ նախազգուշացումների
վրա, թե
ինչն է
արգելվում թռիչքի
ժամանակ: -Բարի լու՛յս, տիկնա՛յք և պարոնա՛յք: Ողջունում ենք ձեզ
ինքնաթիռի
հարթակում, բլա
բլա բլա ... Կարե՞լի է հիշեցնել ձեզ, որ
սա առանց սպանության չվերթ է. սպանություններ չպետք
է տեղի ունենան, քանի
դեռ դուք
ինքնաթիռում
եք: Խեղդումը,
դանակահարությունը, մայրասպանությունը կամ ցանկացած այլ
տեսակի սպանություն խստիվ արգելվում է ... իսկ ինքնասպանությունը զուգարաններում, եթե հայտնաբերվի ծխի
դետեկտորի կողմից, կհանգեցնի դատական
հետապնդման և թռիչքի
իրավունքի
զրկման: Բռռռռռռռռ!
Մտքիցս դուրս(Գիլլան, Այոմի)
Դա արագ պատահեց, բայց ինձ խելահան արեց Հիմա ասում են, թե անմեղսունակ եմ ես Հրաշք է, որ ամենից հետո ես դեռ այստեղ եմ Աչքի առջև եմ` պատին կախված ոսկեզօծ շրջանակում Այսպես է ստացվում լուցկու հետ խաղալիս Մոխրացավ ամեն ինչ Ես կորած եմ և կոտրած սրտով Մինչ հազիվ էին ծնվել իմ երազանքները
Դուք երբեք չեք քշի այդ քաջքերին Մտքիցս դուրս Ես գիտեմ, որ դրանք գնացել են, բայց չեն ելնում Մտքիցս դուրս Ես դեռ տեսնում եմ դժոխքի պատկերները որ Խելահան են ինձ անում Oooooh
Որոշ պատկերներ կանգնեցնում են Իմ լուսանկարային հիշողության ընթացքը Դա ես չէի, և դու չէիր Բայց մենք ցավ ենք զգում. ամեն ինչ պարզ է Մեղավոր չեմ ես, բայց խիղճն է ինձ տանջում, Որ ունի արճիճի ծանրություն Ու մի բան էլ ավելացնեմ՝ Դժբախտաբար չկա դրանից ազատում
Դուք երբեք չեք քշի այդ քաջքերին Մտքիցս դուրս Ես գիտեմ, որ դրանք գնացել են, բայց չեն ելնում Մտքիցս դուրս Ես դեռ տեսնում եմ դժոխքի պատկերները որ Խելահան են ինձ անում Oooooh
Oh, ի՛նչ միայնակ կյանք է Oh, ի՜նչ միայնակ կյանք…
|
![]() ![]() |
![]() |